Քաղաքացի Ինգա Հովհաննեսի Մարտիրոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի 1-ին փողոց, 77/1 հասցեում գտնվող 08-051-0005-0016 կադաստրային ծածկագրով 0,02070 հեկտար մակերեսով հողամասի վրա մինչև 2001 թվակամի մայիսի 15-ը կառուցված 45,82 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ իր ու Ալվարդ Գուրգենի Կարապետյանի, Ալինա և Ալիսա Հովհաննեսի Մարտիրոսյանների բաժնային սեփականության իրավունքները ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 0,02070 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի նշանակության շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի դրույթներով՝ որոշում եմ.
1.Ճանաչել քաղաքացիներ Ալվարդ Գուրգենի Կարապետյանի (ծնված 1961 թվականի մարտի 31-ին), Ալինա (ծնված 1985 թվականի դեկտեմբերի 30-ին), Ալիսա (ծնված 1988 թվականի նոյեմբերի 12-ին) և Ինգա (ծնված 1991 թվականի հունվարի 7-ին) Հովհաննեսի Մարտիրոսյանների բաժնային սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի 1-ին փողոց, 77/1 հասցեում գտնվող 08-051-0005-0016 կադաստրային ծածկագրով 0,02070 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 45,82 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ:
2.Նույն հողամասի վրա 1955 թվականին կառուցված անավարտ օժանդակ շինությունը թողնել ինքնակամ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: