Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հովածի 1-ին մասի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և տեղական վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2021 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2021 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
- Սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերում հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ:
- Տեղական վճարների հաշվառումը և հավաքագրումը նախադպրոցական կրթության մասով վերապահել նախադպրոցական ուսումնական հաստատություններին:
- Տեղական վճարների հաշվառումը և հավաքագրումը արտադպրոցական կրթության մասով վերապահել արտադպրոցական, արվեստի և երաժշտական դպրոցներին:
- Աղբահանության , կոմունալ սպասարկման և բնակվարձերի հաշվառումը և հավաքագրումը վերապահել «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թվականի հունվարի 1-ից:
|