Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ, 34-րդ, 35-րդ կետերի «գ», «ե» ենթակետերի,35.1-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 08-020-0138-0076 կադաստրային ծածկագրով 1.62548 հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Կարեն Գոմցյանի կողմից ինքնակամ կառուցված պահեստը և շինությունները /հետագայում շինություններ/ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին և Ախուրյան համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 14-ի թիվ 148 որոշմամբ շինությունը ճանաչվել է օրինական,այն համարվել է համայնքի սեփականություն և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկվել են պետական գրանցման/վկ. 07102019-08-0060/ և հիմք ընդունելով Կարլեն Գոմցյանի դիմումը՝ Ախուրյան համայնք,Արևիկ բնակավայր, Այգաբացի խճուղի 5/1 պահեստը ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
- 1.Օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 3775.33 քմ մակերեսով պահեստը, 14.69 քմ մակերեսով պահակատունը, 1718.08 քմ մակերեսով էլեկտրակայանը,38.12 քմ մակերեսով պարիսպը, ընդհամենը՝ 5546.22 քմ, արտադրական նշանակության շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 08-020-0138-0076 կադաստրային ծածկագրով 1.62548 հա մակերեսով հողամասը, հասցե՝ Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Արևիկ, Այգաբացի խճուղի,5/1 պահեստ, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Կարեն Կարլենի Գոմցյանին:
- Օրինական ճանաչված շինության և համապատասխան հողամասի համար սահմանել վաճառքի հետևյալ գներն ու պայմանները՝․
ա. Հ այաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 35-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, ինքնակամ կառուցված արտադրական նշանակության կառույցների յուրաքնչյուր 1 քմ համար վաճառքի գինը սահմանվում է բազային տուրքի քսանապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի 470-Ն որոշմամբ հաստատված 14-րդ գոտոմ ընդգրկված Արևիկ բնակավայրի համար սահմանված 0.055 գործակցի կիրառմամբ՝ 5546.22քմ x 20000 x 0,055 = 6 100842 ՀՀ դրամ: բ. Արտադրական նշանակության ինքնակամ շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 1քմ հողամասի կադաստրային արժեքը սահմանվցած է 222 ՀՀ դրամ: Հողամասի օտարման գինը կազմում է ՝ 16254,8 քմ x 222 = 3 608 565 ՀՀ դրամ գ. Սահմանված չափերով ձևավորված կառույցի և հողամասի վաճառքի ընդհանուր գինը կազմում է ՝ 9 709 407 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Ախուրյանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին: դ. Սույն որոշման «գ» կետով ձևավորված վաճառքի ընդհանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա: ե. Ինքնակամ շինությունն իրականացրած անձի կողմից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունվելու դեպքում կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է գրավոր առաջարկություն՝ կառույցը վարձակալելու վերաբերյալ: զ. Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից կառույցի վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն վաճառվում կամ օգտագործման է տրամադրվում հրապարակային սակարկություններով՝ աճուրդի կամ մրցույթի ձևով /«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով/:
|