Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 81
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 81


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄՈՒՄԱՏՈՒ ԹՎՈՎ 15 ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 15 անապահով ընտանիքների դիմումները՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի բյուջեի 10.3.1 «Հարազատին կորցրած անձինք» ծրագրի «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» 4726 հոդվածով նախատեսնված գումարներից համայնքի թվով դիմումատու ընտանիքների տրամադրել դրամական օգնություն ընդհանուր գումարով 100․0 հազար /մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի պահուստային միջոցներ «Այլ նպաստներ բյուջեից» ծրագրի 4729 հոդվածից թվով 11 անապահով ընտանիքների տրամադրել դրամական օգնություն ընդհանուր գումարով 300․0հազար /երեք հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
  3. Մերժել․
    1)  «ԷԽՈ» հասարակակն կազմակերպության դիմումը՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով
    2)  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ գյուղի բնակիչ  Սաթենիկ Դարբինյանի դիմումը՝ ընթացիկ տարում դրամական օգնություն ստանալու պատճառով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ախուրյան համայնքի ավագանու Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովը մերժել էր Կարապետ Եղոյանի մահվան շախսերի հետ կապված ֆիբնանսական աջակցության դիմումը, քանի որ վերջինս բնակվել և մահացել էր Գյումրու տուն ինտերնատում։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner