|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2020 թվականի N 147-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն.
1) եկամուտների գծով՝ 641878.1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ 2) ծախսերի գծով՝ 641878.1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ 2.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին. 1) կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև 2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15 %-ը: |
Կողմ -8 ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(220.16 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|