Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների, որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի տարածքում գտնվող, 08-051-0056-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Կամո, 56-րդ փողոց, 73 հողամաս» հասցեն:
2.Տրամադրված հասցեն գրանցելու նպատակով սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին: