|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հուլիսի 2021 թվականի N 48 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿԻՆ,ՄԱՐԶԻՉԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿՑԻՆ,«ԷՏՅՈՒԴ» ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի,18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի Բաժին 10 Խումբ 7 Դաս 1 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1.Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի բնակիչ ՝ Համբարձում Արթուրի Հակոբյանին 200000/երկու հարյուր հազար/ դրամ, մարզիչ Արտավազդ Գևորգյանին՝ 100000/մեկ հարյուր հազար/ դրամ: 2.«Հայոց պատմություն» առակայի օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակից/ 2-րդ կարգի դիպլոմ/ Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Զոյա Հայկի Ռուշանյանին՝ 30000/երեսուն հազար/ դրամ, հայոց պատմության ուսուցչուհի Արուսյակ Գառնիկի Մաթևոսյանին 15000 /տասնհինգ հազար/ դրամ: 3.«Էտյուդ» նկարչության, ասմունքի և թատերարվեստի հանրապետական մրցույթ- փառատոնի մասնակիցներ՝ 1) 2-րդ մրցանակակիր Ռիտա Հովհիկյանին /15-18 տարիքային խումբ/ 15000 /տասնհինգ հազար/ դրամ 2) 3-րդ մրցանակակիր Աիդա Ղարիբյանին /15-18 տարիքային խումբ/ 15000 /տասնհինգ հազար/ դրամ 3) 2-րդ մրցանակակիր Աիդա Թորոսյանին /8-10 տարիքային խումբ/ 15000 /տասնհինգ հազար/ դրամ |
Կողմ -10 ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(310.80 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|