Քաղաքացի Նարեկ Սամվելի Մելիքյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց, 5/3 հասցեում գտնվող 08-007-0052-0006 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,09799 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված բնակելի տան և ավտոտնակի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով: Հաշվի առնելով, որ 0,09799 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացի Նարեկ Սամվելի Մելիքյանի (ծնված 26/07/1993 թվական) սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց, 5/3 հասցեում գտնվող 08-007-0052-0006 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,09799 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և ավտոտնակի նկատմամբ, դրանք համարել օրինական՝ առանց օրինականացման վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նարեկ Սամվելի Մելիքյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: