|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2019 թվականի N 42 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մաս 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի դրույթներով հաշվի առնելով , որ վաճառքի ենթակա հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի վարչակական շենքի սպասարկման տարածքում, հրապարակամերձ տարածքը դիտվում է որպես ամբողջական միավոր և աննպատակահարմար է այդ տարածքից որևէ հատված առանձնացնել այլ նպատակներով վաճառելու համար՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, հրապարակամերձ տարածքը, այդ թվում՝ 08-020-0040-0022 ծածկագրում գտնվող հողամասը համարել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահամանփակումների ցանկում գտնվող հողամաս և ընդգրկել այդ ցանկում:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի սեփականության հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների գրանցման վկայական թիվ 31102017-08-0040, տրված 31 հոկտեմբերի 2017 թվականին/ գյուղ Արևիկ, 8-րդ փողոց, 24/2 հասցեում գտնվող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 0.0084հա մակերեսով հողակտորը կառուցապատման իրավունքով /մրցութային կարգով/ տրամադրել օգտագործման:
- Վճարի չափ սահմանել ամսական 30000 Հայաստանի Հանրապետության դրամ:
|
Կողմ -8 ԲԱԲՈՒՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|