ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Ջրօգտագործողների միության ներկայացուցիչները և բնակավայրերի վարչական ղեկավարները:
Քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը վերաբերող խնդիրները, մանրամասն ներկայացվել ՀՀ կառավարության կողմից ներդրված «Բուսաբուծության աջակցության ծրագիրը» : |