Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թիվ 47-Ա որոշման դրույթներով, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող թվով 17 շարժական գույքն օտարելու նպատակով 2025 թվականի մայիսի 05-ին նշանակված աճուրդը թվով 15 գույքի մասով համարվել է չկայացած և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող թվով 15 շարժական գույքի օտարման մեկնարկային գները նվազեցնել յուրաքանչյուրինը 10 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդ-վաճառքի գործընթացը,
2) սահմանված կարգին համապատասխան աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցների հետ կնքել շարժական գույքի առուվաճառքի պայմանագրեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |