Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 81-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 81-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-078-0024-0031 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՆԱ ՎԱՂԻՆԱԿԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի բնակիչ՝ Լենա Վաղինակի Ասատրյանը 2024 թվականի մարտի 29-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 24,62 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ծածկը և պարիսպները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-078-0024-0031 կադաստրային ծածկագրով 0,006743 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 24,62 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ծածկը և պարիսպները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-078-0024-0031 կադաստրային ծածկագրով, 0,006743 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Մարմաշեն 42-րդ փողոց, 1/3 ծածկ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 29032024-08-0017) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝  77763 (յոթանասունյոթ հազար յոթ հարյուր վաթսուներեք) դրամ արժեքով, որից՝ 43036 (քառասուներեք հազար երեսունվեց) դրամը շինության արժեքն է, իսկ 34727 (երեսունչորս հազար յոթ հարյուր քսանյոթ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Լենա Վաղինակի Ասատրյանին:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝

1) Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող  իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Լենա Վաղինակի Ասատրյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -24

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(959.16 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner