Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 153
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 153


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշման 9-րդ կետը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի Հայաստանի առաջնություններում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2020 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով հատկացված գումարներից ներքոհիշյալ մարզիկներին և մարզիչներին պարգևատրել

1.Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ձյուդոյի պատանիների առաջնության չեմպիոն, ինչպես նաև Թուրքիայում կայացած 2020թվականի Եվրոպայի ձյուդոյի առաջնության 2-րդ մրցանակակիր՝ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ Սուսաննա Հայկազի Ստեփանյանին 30000/երեսուն հազար/դրամ, մարզիչ Արտյոմ Բաղդասարյանին՝ 15000/տասնհինգ հազար/ դրամ:

2 Հայաստանի Հանրապետության 2020 թվականի սամբոյի պատանիների առաջնության 3-րդ մրցանակակիր՝ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ Գրիգոր Արտակի Երեմոզյանին 10000/տասը հազար/ դրամ:

3.Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի 2020 թվականի առաջնության մեծահասակների չեմպիոն Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի բնակիչ Դավիթ Արիստակեսի Չալոյանին 50000/հիսուն հազար/ դրամ:

4.Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի 2020 թվականի առաջնության մեծահասակների 2-րդ մրցանակակիր Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Գուրգեն Հովհաննիսյանին  50000/հիսուն հազար/  դրամ, մարզիչ Արտավազդ Գևորգյանին՝ 25000/քսանհինգ հազար/ դրամ: 

5.Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի 2020 թվականի առաջնության մեծահասակների չեմպիոն Ախուրյան համայնքի Բասեն  բնակավայրի բնակիչ Համբարձում Արթուրի Հակոբյանին  50000/հիսուն հազար/ դրամ:

6. Հայաստանի Հանրապետության հունահռոմեական ընբշամարտի պատանիների առաջնության չեմպիոն, Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ  Կարուշ Անուշավանի Կարապետյանին 30000/երեսուն հազար/ դրամ, մարզիչ ՝ Է. Խաչատրյանին 15000/տասնհինգ հազար/ դրամ:

7. Հայաստանի Հանրապետության հունահռոմեական ընբշամարտի պատանիների առաջնության չեմպիոն, Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ  Մանվել Էդգարի Խաչատրյանին  30000/երեսուն հազար/ դրամ:

8. Հայաստանի Հանրապետության  2020թվականի հունահռոմեական ըմբշամարտի պատանիների առաջնության 3-րդ մրցանակակիր Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Կարլեն Հերաբյանին 10000/տասը հազար/ դրամ, մարզիչ Սարգիս Նալբանդյանին՝ 5000/հինգ հազար/ դրամ

9.Հայաստանի Հանրապետության  2020թվականի հունահռոմեական ըմբշամարտի պատանիների առաջնության 2-րդ մրցանակակիր Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի  բնակիչ Արշակ Գեղամյանին՝ 20000/քսան հազար/ դրամ, մարզիչ Արման Գեղամյանին՝ 10000/տասը հազար/ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner