Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 136-Ա որոշումը,
Որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի գլխավոր փողոց 4-րդ փակուղի 44/3 հասցեի մանկապարտեզի՝ 313.5 քառակուսի մետր ներքին մակերեսով շենքը, զբաղեցված 0,46687 հեկտար մակերեսով հողամասը (գույքի նկատմանբ սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 02092024-08-0053, տրված 2022 թվականի նոյեմբերի 07-ին) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Շիրակի Նռանե- մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: