Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 մայիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԳԵՎՈՐԳ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ կետի, 48 հոդվածի I-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետիդրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Գևորգյանի 2024 թվականի մայիսի 2-ի գրությունը,  որոշում եմ՝

1. Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրում 2024 թվականի մայիսի 1-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է տվյալ բնակավայրի բնակիչ, անչափահաս Հայկ Նիկոլի Ղազարյանը (ծնված 2015 թվականի մայիսի 4-ին) և հաշվի առնելով վերջինիս ընտանիքի սոցիալապես անապահով լինելու հանգամանքը, բավարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի վարչական ղեկավարի խնդրանքը և մահացածի ընտանիքի բարեկամին՝ Գևորգ Վարուժանի ՂազարյանինՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից,  օգնության կարգով տրամադրել 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ:

2. Սույն հարցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու առաջիկա նիստին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անի Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner