Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 683-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով կադաստրի կոմիտեի Կ-16062025-08-0128 որոշումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 55-րդ փողոց 8 հասցեի 08-004-0501-0011 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 683-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)Նախաբանում և 1-ին կետում «207,15» թիվը փոխարինել «147,45» թվով,

2)Նախաբանի երկրորդ պարբերությունում «(2001 թվականի մայիսի 15-ից հետո)» բառերից հետո, տեքստը լրացնել «, իսկ 59,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան մասը՝ 2021 թվականին» բառերով, թվերով և կետադրական նշաններով,

3)Նախաբանի երրորդ պարբերությունում «, «Ինքնակամ կառույցների օրինականացման  և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «և» բառով, «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով» բառերով և թվերով,

4)Նախաբանի երրորդ պարբերությունում «2006 թվականի» բառերից հետո, տեքստը լրացնել «մայիսի 18-ի» բառով և թվով,

5) 1-ին կետի տեքստը լրացնել նոր՝ «Նույն հողամասի վրա 2021 թվականին կառուցված 59,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան մասը թողնել ինքնակամ։» նախադասությամբ,

6)3-րդ կետի «250444 (երկու հարյուր հիսուն հազար չորս հարյուր քառասունչորս)» թիվը և բառերը փոխարինել «178267 (մեկ հարյուր յոթանասունութ հազար երկու հարյուր վաթսունյոթ)» թվով և բառերով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքի համասեփականատերեր՝ Մանուկ Արսենի Մարտիրոսյանին  և  Մարիամ Գեղամի Հակոբյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝29fc236e-0e7e-4f96-8d96-becf4a2175e1



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner