Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 17
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

28 մարտի 2024 թվականի N 17

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱԽՈՒՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ախուրիկ բնակավայրի հիմնախնդիրների առաջնահերթությունների վերաբերյալ հանրային լսում:

 Հանրային լսմանը ներկա էին Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, զարգացման ծրագրերի, տուրիզմի , առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի  պետ

Գնել Մանուկյանը, Ախուրիկ բնակավայրի վարչական կենտրոնի աշխատակիցներ, ուսուցիչներ, Ախուրիկի բնակիչներ:

  Դպրոցի ուսուցիչների կողմից բարձրացվեց դպրոց տանող ճանապարհի վերանորոգման հարցը, որին ի պատասխան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ասաց, որ 2024 թվականին կլուծվի այդ խնդիրը՝ որպես առաջնահերթություն :   

  Արտահայտվեց նաև Ախուրիկ գյուղի բնակիչ Համբարձում Խաչատրյանը, որն էլ կարևորեց բնակավայրի գազաֆիկացումը: Համայնքի ղեկավարը պատասխանեց, որ բնակավայրի գազաֆիկացումը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին:

  ՋՕ-ի աշխատակից Վարդան Խաչատրյանը խոսեց ոռոգման ցանցի վերականգնման կարևորության մասին, որին էլ համայնքի ղեկավարը պատասխանեց, որ  համայնքապետարանի կոմունալ սպասարկման բաժնի կողմից կիրականացվի առվակների մաքրման աշխատանքներ:  



Կից փաստաթղթեր՝
(749.24 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner