Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրպետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25․03․2020 թվականի օրինական ուժի մեջ մտած ՇԴ1/1163/02/19 վճիռը՝ կիսակռույց շինության նկատմամբ Հովհաննես Աղասու Նալբանդյանի սեփականության իրավունքը ճանաչելը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես Աղասու Նալբանդյանին պատկանող կիսակառույց շինության 0,267876 հեկտար մակերեսով սպասարկման տարածքը ուղղակի վաճառքի կարգով 594685 (հինգ հարյուր իննսունչորս հազար վեց հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով վաճառել Հովհաննես Աղասու Նաբանդյանին։ |