Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով որոշում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 02-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում «Գևորգ Չախոյան Ալեքսանի» անհատ ձեռնարկատիրոջը սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու թույլտվություն տալու մասին» թիվ 438-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: