Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 150
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 150


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 20-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Շիարկի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաստատման մասին» թիվ 20 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

Հայաստանի Հանրապետության Շիարկի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաստատման մասին» թիվ 20 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.Կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Սոցիալան աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները՝ առավելագույն չափերը Հայաստանի Հանրապետության դրամով/
1) Համայնքի սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչին կամ ընտանիքին ՝ 10000/տասը հազար դրամ/
2) Համայնքի՝ 4-6 անչափահաս երեխա ունեցող և սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքին՝ 40000 /քառասուն հազար/ դրամ
3) Համայնքի՝  7 և ավել  անչափահաս երեխա ունեցող և սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքին՝ 60000 /քառասուն հազար/ դրամ
4) Արտակարգ իրավիճակներից /բնական, տեխնածին աղետ/ տուժած բնակչի/ընտանիքին/ մինչև 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ
5) Արցախյան, ապրիլյան պատերազմների և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ժամանակ, այդ թվում՝ մարտական գործուղությունների և /կամ/ հերթափոխի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողներին և մասնակիցներին/կամ ընտանիքներին՝ 50000/հիսուն հազար/ դրամ
6) 1-ին կարգի հաշմանդամ ազատամարտիկների և զինծառայողներին ՝ 30000 /երեսուն հազար/ դրամ

7) 2-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկների և զինծառայողներին ՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ
8) 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկների և զինծառայողներին ՝ 20000 /քսան հազար/ դրամ

2. Կարգի 9-րդ կետը լրացնել 5-րդ և 6-րդ ենթակետերով՝

5) Հայաստանի առաջնություն՝

Զբաղեցրած տեղը

Մարզիկներ

մարզիչներ 50%

1-ին տեղ

30000

15000

2-րդ տեղ

20000

10000

3-րդ տեղ

10000

5000

 

 

 

 

 

 


 
6) Համայնքի միջնակարգ դպրոցները ոսկե մեդալով ավարտած շրջանավարտներին՝ 50000/հիսուն հազար/ դրամ:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner