Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 139-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 139-Ա


Զեկ. ԳՆԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 608/23 գրությունը և հաշվի առնելով «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության տնօրենի ու  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի միջև ձեռք բերած նախնական համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 

 

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում խաղահրապարակ կառուցելու նպատակով, որպես համայնքային ներդրում  «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությանը տրամադրել 300000 (երեք հարյուր հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ։
  2. Առաջարկել «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությանը  պարբերաբար տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՆԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(621.23 Կբ)
(485.48 Կբ)
(14.17 Կբ)
(14.50 Կբ)
(528.42 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner