Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 89-րդ հոդվածի 1-ին մասի, կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 9-րդ կետի դրույթներով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 153-Ա որոշման կատարումն ապահովելու նպատակով, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 3 հասցեի 08-077-0016-0016 կադաստրային ծածկագրով 0,14775 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու նպատակով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կնքել նվիրատվության պայմանագիր: