Քաղաքացի Ջիվան Հովհաննեսի Ասոյանը (ծնված 1964 թվականի սեպտեմբերի 13-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 1-ին փողոց, 129/1 հասցեում գտնվող, 0,01219 հեկտար մակերեսով, 08-004-0093-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով: Սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 124,15 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով խանութը, աստիճանահարթակը, ձեղնահարկը և շվաքարանը կառուցվել են 2020 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024MUWPPR ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և 18-րդ կետի բ) ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով Ջիվան Հովհաննեսի Ասոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի, 1-ին փողոց, 129/1 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառուցված 124,15 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով խանութը, աստիճանահարթակը, ձեղնահարկը և շվաքարանը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:
2. Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված հասարակական նշանակության 124,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման վճարը կազմում է 20000 դրամի և շինության տարածագնահատման գոտիականության 0,1209 գործակցի արտադրյալը։
3. Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 300195 (երեք հարյուր հազար, մեկ հարյուր իննսունհինգ) դրամ։
4. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետում նշված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
6. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: