Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 31
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 ապրիլի 2019 թվականի N 31

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ(ԲՆԱԿԱՎԱՅՐ` ԿԱՌՆՈՒՏ) ՔԱՂԱՔԱՑԻ ԱՀԱՐՈՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՊԻԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՍՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ,ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Ահարոն Սամվելի Ապիկյանը, իր դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և հաշվի առնելով համայնքի սեփականությունը համարված 149.37 քառակուսի մետր արտաքին մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշնակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-053-0005-0010 կադաստրային ծակագրով 0.01672հեկտար մակերեսով հողամասի (վկայական 18032019-08-0036, անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Կառնուտ, 10-րդ փողոց, 11 պահեստ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

  1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 149.37 քառակուսի մետր արտաքին մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշնակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-053-0005-0010 կադաստրային ծակագրով 0.01672 հեկտար մակերեսով հողամասը (վկայական 18032019-08-0036, անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Կառնուտ, 10-րդ փողոց, 11պահեստ ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 201425 (երկու հարյուր մեկ հազար չորս հարյուր քսանհինգ ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Ահարոն Սամվելի Ապիկյանին (անձնագիր` AM 0854126, բնակության հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Կառնուտ,10 փողոց, տուն 12):
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
  3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Կողմ -10

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԻՊԱՐԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner