Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 259
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 112-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2023 թվականի N 112-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ», «ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ», «ԱԽՈՒՐՅԱՆԻ ՖԵՐՄԱՏԱ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԽՈՒՐՅԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց», «Ախուրյանի համայնքային գրադարան» և «Ախուրյանի Ֆերմատա արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություններ) լուծարել՝ օրենքով սահմանված կարգով:
2. Նշանակել լուծարման հանձնաժողով (լուծարող)՝ համաձայն N 1-3 հավելվածների:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված կարգով լուծարման գործընթացն իրականացնելու ուղղությամբ:
4. Սահմանել, որ
1) Կազմակերպությունները համարվում են լուծարված, իսկ դրանց գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից,
2) Կազմակերպությունների լուծարմամբ դրանց գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու,
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լուծարման հանձնաժողովին են անցնում Կազմակերպությունների գործերի կառավարման լիազորությունները:
5. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո Կազմակերպությունների մնացած գույքը հանձնել համայնքին:
6. Սահմանել լուծարման կարգն ու ժամկետները՝ համաձայն N 4 հավելվածի:
7. Սույն որոշման մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին՝ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում Կազմակերպությունների լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունը գրառելու նպատակով:
8. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սեղմ ժամկետում մշակել «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու հաստատմանը:
10. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին:


Կողմ -17

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՆԱՎՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

Դեմ -2

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

Ձեռնպահ -4

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.43 Կբ) հավելված 1-4
(2.33 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner