Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 18
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 18


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱԻԶ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ/ԲՆԱԿԱՎԱՅՐ ԱԽՈՒՐՅԱՆ/ ԳԵՐԱՍԻՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿԱՄ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Գերասիմ Համբարձունի Համբարյանը, իր դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 19.32 քառակուսի մետր մակերեսով մառանը, 2.67 քառակուսի մետր  լողավազանը,1.9 քառակուսի մետր արտադրական նշանակության շինությունների՝ ընդամենը՝ 23.89 քառակուսի մետր, և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշնակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-007-0069-0009 կադաստրային ծակագրով 0.006327 հեկտար մակերեսով հողամասի (վկայական 12022021-08-0045 անշարժ գույքի հասցեն`Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ախուրյանի խճուղի 28/1 մառան) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող ,օրինական ճանաչված 19.32 քառակուսի մետր արտաքին մակերեսով մառանը, 2.67 քառակուսի մետր լողավազանը,1.9 քառակուսի մետր մակերեսով պարիսպը՝ ընդհանուր մակերեսով ՝ 23.89 քառակուսի մետր և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի նպատակային նշնակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-007-0069-0009 կադաստրային ծակագրով 0.006327 հեկտար մակերեսով հողամասը (վկայական 12022021-08-0045 անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ախուրյանի խճուղի 28/1 ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 74498 (յոթանասունչորս հազար չորս հարյուր իննսունութ) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 41091/քառասունմեկ հազար իննսունմեկ/ դրամը՝ շինության արժեք, 33407/երեսուներեք հազար չորս հարյուր յոթ / դրամը՝ հողամասի արրժեք, ուղղակի վաճառքով օտարել կառուցապատողին, քաղաքացի`Գերասիմ Համբարձումի Համբարյանին (անձնագիր` AM 0497564 բնակության հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան  Չարենցի փողոց, 8-րդ անցում տուն 20):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյանին.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner