Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների, որոշում եմ`
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրի տարածքում գտնվող, 08-016-0061-0005 և 08-016-00614-0021 կադաստրային ծածկագրերով հողամասերի միավորումից առաջացող գույքին տրամադրել՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Առափի, 4-րդ փողոց, 24/1 բնակելի տուն» հասցեն:
2․ Տրամադրված հասցեն գրանցելու նպատակով սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին: