Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 99
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2019 թվականի N 99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ /ԲՆԱԿԱՎԱՅՐ ԱԽՈՒՐՅԱՆ/«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ,ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ,ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, 2019 թվականի  նոյեմբերի 15-ի 460-16328 գրության համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապխետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 12.89 քառակուսի մետր մակերեսով պարսպի և նրա պահպանման և սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.00327 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքը՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 12.89 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրի հողերի նպատակային նշանակության  08-007-0063-0013 կադաստրային ծածկագրով  0.00327 հեկտար մակերեսով հողամասը /վկայական՝ 28102019-02-0056, անշարժ գույքի հասցեն ՀՀ Շիրակի մարզ,Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան,Շիրակ խճուղի  թիվ1/1 /, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 124388   /մեկ հարյուր քսանչորս հազար երեք հարյուր ութսունութ /ՀՀ դրամ արժեքով վաճառել կառուցապատողին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական կազմակերպության հետ կնքնել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ կազմակերպության միջոցներով:


Կողմ -9

ԳԱԲՈՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԷԼԲԱԿՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀԱՄԻԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner