Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին մասի 1․1 կետի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 02-ի թիվ 482-Ա որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 03-ի N 1 եզրակացությունը և հիմք ընդունելով Արա Գրիշայի Կիրակոսյանի 2024 թվականի մայիսի 03-ի դիմումը՝
որոշում եմ՝
1․ Արա Գրիշայի Կիրակոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։
2․ Արա Գրիշայի Կիրակոսյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր 2024 թվականի մայիսի 6-ից, 5 տարի ժամկետով։
3․Աշխատանքային առաջին օր սահմանել 2024 թվականի մայիսի 6-ը։
4․ Աշխատավարձը՝ ըստ հաստիքացուցակի։
5․ Դադարեցնել Արա Գրիշայի Կիրակոսյանի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
6․ Որոշումն ուժի մեջ է մտնում Արա Գրիշայի Կիրակոսյանին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։