Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 194
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 232
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2020 թվականի N 232

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ - ԿԱՌՆՈՒՏ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ԳՏՆՎՈՂ ԾԱՌԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԷՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի  1-ին մասի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության  2006թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 897-Ն որոշման 47-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարանի գլխավոր մասնագետի եզրակացությունը՝

                                                                                                Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ և Ախուրյան բնակավայրեր տանող կենտրոնական ճանապարհների երկայնքով, աջ և ձախ կողմերում թույլատրել կատարելու ծառերի սանիտարական էտ՝ պահպանելով անվտանգության կանոնները: 
  2. Աշխատանքների կատարման պատասխանատվությունը վերապահել  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գլխավոր մասնագետ Ատոմ Մաթևոսյանին:
  3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի վարչական ղեկավարին և Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանին՝
    հատված ծառերը որպես վառելափայտ բաշխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի անապահով ընտանիքներին՝ ներկայացնելով ցուցակը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 12

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner