Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ» այլ դասին չպատկանող ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայրենական ՄԵծ պատերազմի վետարաններին, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին տրամադրել միանվագ դրամական աջակցություն ընդհանուր գումարով 1545000 /մեկ միլիոն հինգ հարյուր քառասունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների: |