Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 14


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.0081 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՀԱՐՈՆ ԱԼԲԵՐՏԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.006 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 32-րդ և 35-րդ կետերի դրույթներով, համայնքի հողաշինարարական և քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն և հիմք ընդունելով «Ախուրյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շտապբուժօգնության ժամակավոր փայտաշեն տնակային շինության տարածքի հետ համադրումը կանխելու նպատակով համայնքի սեփականություն հանդիսացող 0.0081 հեկտար հողամասը /ծածկագիր 08-007-0065-0071/ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 0.006 հեկտար հողամասի /ծածկագիր 08-007-0065-0045/ հետ փոխանակելու համայնքի ղեկավարի առաջարկությունը, հաշվի առնելով նաև հողամասի համասեփականատիրոջ գրավոր համաձայնությունը․ 
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

  1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին․համայնքային սեփականություն հանդիսացող /ծածկագիր 08-077-0065-0045, հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ախուրյանի խճուղի 4/1 / հասարակական կառուցապատման 0.0081 հեկտար հողամասը փոխանակել սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Ահարոն Ալբերտի Մարգարյանին պատկանող 0.006 հեկտար հասարակական կառուցապատման նշանակության հողամասի հետ /ծածկագիր 08-007-0065-0071, հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ախուրյանի խճուղի 4/:
  2. Պարտավորեցնել Ահարոն Ալբերտի Մարգարյանին փոխանակման արդյունքում 0,0021 հեկտար հողամասի տարբերության կադաստրային արժեքը՝ գումարով 11088 /տասնմեկ հազար ութսունութ/ Հայաստանի Հանրապետության դրամ և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել իր միջոցների հաշվին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner