Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի ռեգիստրի 2024 թվականի հունվարի 3-ի թիվ Մ-03012024-08-0013 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 16-ի «Քաղաքացի Կնյազ Ալեքսանի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական նշանակության հողամասի ընդլայնման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 39-Ա որոշման 2-րդ կետում «հաստատել 34,0 (երեսունչորս) հազար» թիվը, կետադրական նշանները և բառերը փոխարինել «սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 1221 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը կազմում է 7326 (յոթ հազար երեք հարյուր քսանվեց)» թվով կետադրական նշաններով և բառերով։ |