Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 20
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

02 ապրիլի 2024 թվականի N 20

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

2024 թվականի ապրիլի 02-ին Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում տեղի ունեցավ հանրային  լսում՝ Ախուրյան համայքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ: Բաց լսումները վարում էր Ախուրյան համայնքի ղեկավար ՝ Զավեն Մանուկյանը, ներկա էին նաև զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ՝ Գնել Մանուկյանը, Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավար՝ Սարո Հովհաննիսյանը,համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ և բնակիչներ:    

Պարոն Մանուկյանը առաջարկեց ներկաներին ներկայացնել բնակավայրի առաջնային խնդիրները։

Բնակիչները ներկայացրեցին բնակավայրի կարևոր խնդիրները՝ կոյուղի չունենալու խնդիրը ինչպես նաև աղբամանների ավելացումը, գերեզմանատուն  և Լեն-Գէս թաղամաս  տանող ճանապարհների   հիմնանորոգման խնդիրները։  

Բնակիչներից՝ Աղվան Մարտիրոսյանը և մյուս ներկա բնակիչները տարբերակներից  առաջնային համարեցին  գերեզմանատուն  և Լեն-Գէս թաղամաս  տանող ճանապարհների   հիմնանորոգման խնդրին ։

Առաջարկությունը բնակիչների կողմից ընդունվեց միաձայն և Պարոն Մանուկյանը ասաց,որ ինքն էլ է կողմ և բացարձակ առարկություն չունի։

Հանրային լսման ավարտին ներկայացված խնդրներից բնակիչները առաջնահերթությունը տվեցին գերեզմանատուն  և Լեն-Գէս թաղամաս  տանող ճանապարհների   հիմնանորոգման խնդրին։



Կից փաստաթղթեր՝
(742.02 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner