Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 6
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 6


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ<<ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի  1-ին մասի  28-րդ կետի  դրույթներով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության17դեկտեմբերի
 2015թվականի N1486-Ն <<Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի 
 և
սպորտի ոլորտի  պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեիցֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերինլրավճար  սահմանելու  մասին >>որոշումը և  հաշվի  առնելով  <<Ախուրյանի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության  մարզիչների ներդրումը համայնքում սպորտի զարգացման գործում

       Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին  որոշում է.

 

 

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Ախուրյանի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների  նկատմամբ սահմանել լրավճարներ.

1.      ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 10 հազար դրամի չափով:

2.       Սպորտի վաստակավոր վարպետի,  միջազգային կարգի սպորտի վարպետի, սպորտի վարպետի, մասնագիտությամբ աշխատող մասնագետների համար նրանց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ ՝  1300 դրամի չափով:

3.       Տասնհինգ և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեցող  մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝  2000 դրամի չափով

 4.     Սույն որոշումը ուժի մեջ է մտնում   ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner