|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 մայիսի 2024 թվականի N 487-Ա |
ՍՈՒՐԵՆ ԽԱՉԻԿԻ ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԱՐՄԱՇԵՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին մասի 1․1 կետի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 02-ի թիվ 482-Ա որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 03-ի N 1 եզրակացությունը և հիմք ընդունելով Սուրեն Խաչիկի Սամվելյանի 2024 թվականի մայիսի 03-ի դիմումը՝
որոշում եմ՝ 1․ Սուրեն Խաչիկի Սամվելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշենի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ 2․ Սուրեն Խաչիկի Սամվելյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր 2024 թվականի մայիսի 6-ից, 5 տարի ժամկետով։ 3․Աշխատանքային առաջին օր սահմանել 2024 թվականի մայիսի 6-ը։ 4․ Աշխատավարձը՝ ըստ հաստիքացուցակի։ 5․ Դադարեցնել Սուրեն Խաչիկի Սամվելյանի Ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ 6․ Որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Խաչիկի Սամվելյանին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(524.82 Կբ)
Որոշում 487-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|