Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 49
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 49


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿԻՆ,ՄԱՐԶԻՉԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿՑԻՆ,«ԷՏՅՈՒԴ» ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի,18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ  դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի Բաժին 10 Խումբ 7 Դաս 1 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝

1.Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի բնակիչ ՝ Համբարձում Արթուրի Հակոբյանին 200000/երկու հարյուր հազար/ դրամ, մարզիչ Արտավազդ Գևորգյանին՝ 100000/մեկ հարյուր հազար/ դրամ:
2.«Հայոց պատմություն» առակայի օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակից/ 2-րդ կարգի դիպլոմ/ Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Զոյա Հայկի Ռուշանյանին՝ 30000/երեսուն հազար/ դրամ, հայոց պատմության ուսուցչուհի Արուսյակ Գառնիկի Մաթևոսյանին 15000 /տասնհինգ հազար/ դրամ:
3.«Էտյուդ» նկարչության, ասմունքի և թատերարվեստի հանրապետական մրցույթ- փառատոնի մասնակիցներ՝ 
1) 2-րդ մրցանակակիր Ռիտա Հովհիկյանին /15-18 տարիքային խումբ/  15000 /տասնհինգ հազար/ դրամ
2) 3-րդ մրցանակակիր Աիդա Ղարիբյանին /15-18 տարիքային խումբ/ 15000 /տասնհինգ հազար/ դրամ
3) 2-րդ մրցանակակիր Աիդա Թորոսյանին /8-10 տարիքային խումբ/   15000 /տասնհինգ հազար/ դրամ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner