25.10.24
ԵՎՍ ՄԵԿ ԲԱՐԵԿԱՐԳ ՓՈՂՈՑ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, ոլորտային պատասխանատուների հետ հետևել է Ախուրյան բնակավայրի Մինաս Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների ասֆալտապատման ավարտվող աշխատանքներին:Աշխատանքները սուբվենցիոն ծրագրով են իրականացվում, որի շրջանակում հիմնանորոգվել և դեռ ընթացքի մեջ են Ախուրյան բնակավայրի Մինաս Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքները, Կոմիտաս, Պարույր Սևակ և Ախուրյանի խճուղի 2, Եղիշե Չարենց փողոցները:Սուբվենցիոն ծրագրին զուգահեռ, համայնքապետարանի նախաձեռնությամբ ասֆալտապատվում է նաև «Հեքիաքթ» մանկապարտեզն օղակող տարածքն ամբողջությամբ:Ծրագրի արժեքը շուրջ 150 միլիոն դրամ է, որից 45 տոկոսը Կառավարության, 55-ը՝ համայնքի ներդրումն ...
Մանրամասն |
|
24.10.24
ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՑԻԿԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի հետ Հացիկ բնակավայրում ծանոթացել է ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման ավարտական փուլում գտնվող աշխատանքներին: Կառուցվող ճանապարհահատվածի երկարությունը 700 գծամետր է, ասֆալտածածկույթը երկշերտ է, 10 սմ հաստությամբ: Ճանապարհի մի կոզմը եզրագծվում է մայթերով: Ծրագիրը սուբվենցիոն է, արժեքը 130 միլիոն դրամ, որի 55 տոկոսը համայնքի, 45-ը Կառավարության ներդրումն է: Նշենք, որ Ախուրյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ ասֆալտապատվել է նաև գերեզմանների մուտքը և հարող տարածքը, որն ընդգրկված չէր ծրագրում:
|
|
24.10.24
ՀԱՑԻԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱԿՆ Է ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ
|
Հացիկ բնակավայր կատարած շրջայցի շրջանակում Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի և ոլորտային պատասխանատուների հետ այցելել է նաև Հացիկի մանկապարտեզ, հետևել տարածքի բարեկարգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բարեկարգվում է Հացիկի մանկապարտեզի տարածքը, կառուցվում է խաղահրապարակ՝ խաղասարքերով համալրված, երթևեկելի և քայլելու համար նախատեսված ուղիներ, ցանկապատ: Անցկացվել է ջրամատակարարման և գազաֆիկացման համակարգ: Ծրարի արժեքը 40 միլիոն դրամ է, որի 30 տոկոսը համայնքի, 70-ը Կառավարության ներդրումն է: Շինարարը խոստանում է՝ եթե եղանակային պայմանները բարեհաճ գտնվեն, շինաշխատանքները կավարտեն նոյեմբերին:
|
|
17.10.24
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Մեկնարկել են «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքները:Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ոլորտային պատասխանատուների հետ շրջել է վերանորոգվող կենտրոնում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ «Պանդո» հկ-ի կողմից, Ախուրյանի համայնքապետարանի մասնակցությամբ Ախուրյան բնակավայրում հիմնադրվում է երիտասարդական կենտրոն: Աջակցում է նաև ՄԱԿ-ի զարգացման կենտրոնը:Կենտրոնը տեղակայված կլինի Ախուրյանի նախկին Կոմունալ սպասարկում իրականացնող վարչության շենքում, որն համայնքապետարանի կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է կազմակերպությանը:200-300 երիտասարդների համար նախատեսված կենտրոնի վերանորոգման ...
Մանրամասն |
|
13.10.24
ԿԱՅԱՑԵԼ Է ԱԽՈՒՐՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
|
Վահրամաբերդի «Մարմաշեն» վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել համայնքի այս տարվա ամենամեծ միջոցառումը՝ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը։Շուրջպարը վանական համալիրի տարածքում համախմբել էր 2000-ից ավելի մասնակիցներ, նույնքան էլ հյուրեր հանրապետության մարզերից և մայրաքաղաքից։Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, համայնքների ղեկավարներ, Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամներ, միության նախագահ Կարեն Գևորգյանը, արվեստի բազմաթիվ գործիքչներ, պարային համույթներ, հյուրեր։Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը մասնկիցներին բարի գալուստ է մաղթել , շնորհակալություն ...
Մանրամասն |
|
25.09.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
Գյուղատնտեսական տարվա ավարտին ընդառաջ՝ բերքահավաքի ընթացքին, առաջացող ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այցելել է կարտոֆիլագործ-գյուղատնտեսներին, լսել, քննարկել նրանց խնդիրներն ու առաջարկները: Ըստ կարտոֆիլագործների՝ տարին բերքատվության առումով միջին ցուցանիշներ է գրանցել, բայց դժգոհ են իրացումից և ապրանքի ցածր գնից: Նշենք, որ Ախուրյան համայնքում կարտոֆիլի ցանքատարածություններն անցած գյուղատնտեսական տարվա համեմատ աճել է 300 հեկտարով, հասնելով 2978 հեկտարի: Ախուրյան համայնքում բերքահավաքը կշարունակվի մինչև նոյեմբերի կեսը:
|
|
25.09.24
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ ԵՆ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ամենօրյա գրաֆիկով հետևում է Ախուրյան բնակավայրի հիմնանորոգվող 5 փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքին և որակին:Ախուրյան բնակավայրի Մինաս Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Կոմիտաս, Պարույր Սևակ և Ախուրյանի խճուղի 2, Եղիշե Չարենց փողոցների ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով:Արժեքը շուրջ 150 միլիոն դրամ է, որից 45 տոկոսը Կառավարության, 55-ը՝ համայնքի ներդրումն է:Հիմնանորոգվող՝ Չարենց փողոցի երկարությունը 290 մետր է, Մինաս Ավետիսյանը՝ 324, Պարույր Սևակ փողոց և Ախուրյանի խճուղի 2 –ի ասֆալտապատվող հատվածները 500, Կոմիտաս փողոցինը՝ 579 գծամետր է, վերջինի հիմնանորոգումը մեկնարկել է 2 օր առաջ:Նշենք, որ սուբվենցիոն ...
Մանրամասն |
|
24.09.24
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
|
Ախուրյան համայնքի միջոցներով վերանորոգվել են Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի վեց դասասենյակներ: Ուսումնական տարին բարեկարգ դասարաններում սկսելու համար դպրոցի տնօրեն Գեղամ Պետրոսյանը դիմել էր Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին: Համայնքի ղեկավարն ընդառաջ էր գնացել խնդրանքին և մեկ միլիոն դրամ հատկացնելու հարցը ներկայացրել էր ավագանու հաստատմանը: Համայնքի ղեկավարն այսօր ծանոթացել է դպրոցի 6 դասասենյակների ավարտին հասած վերանորոգման աշխատանքներին, հանրույթին էլ մաղթել արգասաբեր ու առավել արդյունավետ աշխատանք:
|
|
18.09.24
ԳԱԶԱՖԻԿԱՑՎՈՒՄ ԵՆ, ԿԱՌՆՈՒՏ, ԲԱՍԵՆ, ՀՈՎԻՏ, ՋՐԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հետևել է Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներին:Ծրագրի հիմնարկեքը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 21-ին, գործընթացն այժմ ակտիվ փուլում է, արդեն անցացվել է 2 կմ խողովակաշար:Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագիրը երկու փուլից է բաղկացած: Առաջին փուլում կանցկացվի մայր գազատարը՝ 11 կմ երկարությամբ, երկրորդով կիարականացվի գազատար ցանցի բաշխումը, որը կմեկնարկի և կավարտվի 2025 թվականին:Ծրագրի ընդհանուր արժեքը 660 միլիոն ՀՀ դրամ է, որից 55 տոկոսը պետության, 45-ը համայնքի ներդրումն է:Շինարարությունն իրականացնող ընկերությունից վստահեցնում են, որ աշխատանքներն արագ և որակով կատարելու համար ոչ մի խոչընդոտ ...
Մանրամասն |
|
18.09.24
ԳԾԱՆՇՎԵԼ ԵՆ ԱԶԱՏԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային այցով Ազատան բնակավայրում էր: Համայնքի ղեկավարը ծանոթացել է բնակավայրի կենտրոնական՝ 3 կմ ճանապարհի բարեկարգման, գծանշման, ճանապարհային կահավորման թարմացման աշխատանքներին: Աշխատանքներն իրականացվում են համայնքի միջոցներով: Զավեն Մանուկյանն այնուհետև շրջել է գյուղում, բնակիչների հետ քննարկել նրանց հուզող հարցերը, նախանշել առաջիկա անելիքները:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |