Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Արևիկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ մեթոդիստի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար՝
- Մեթոդիստ՝ 0.25 դրույք, 30000 ՀՀ դրամ աշխատավարձով
Մեթոդիստի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին յոթը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝
1.դիմում (լրացվում է տեղում),
2.կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3.անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5.ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),
6.մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը կկայանա 2023 թվականի փետրվարի 9–ին, ժամը 11։00–ին՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք գյուղ Արևիկ 8-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 9 մանկապարտեզ հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը՝ 09:00-16։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023թ փետրվարի 2-ը մինչև ժամը 16։30–ը ներառյալ։
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, akhuryan.am կայքերում։
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։
Գրավորի և բանավորի հարցաշարեր ՝ https://escs.am/am/news/11978