ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ՀԵՔԻԱԹ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Հեքիաթ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժական թափուր պաշտոնի համար՝
1. ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 0.5 դրույք, 55 000 ՀՀ դրամ աշխատավարձով:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝
- դիմում (լրացվում է տեղում),
- կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),
- մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը կկայանա 2022 թվականի հունիսի 22–ին, ժամը 11։00–ին՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք գյուղ Ախուրյան Մ.Ավետիսյան փողոց 7 մանկապարտեզ հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը՝ 09:00-16։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022թ հունիսի 15-ը մինչև ժամը 16։30–ը ներառյալ։
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, akhuryan.am կայքերում։
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։
Գրավորի և բանավորի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978