22.04.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները և աշխատակազմը: Քննարկվել են աշխատանքային պարտականությունները պատշաճ իրականացնելու, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը բարձրացնելու վերաբերյալ առավել արդյունավետ մեխանիզմներ կիրառելու մանրամասները: Ինչպես միշտ, Զավեն Մանուկյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել համայնքապետարանում ազգաբնակչությանն ըստ պատշաճի դիմավորելու, հարցերին հետամուտ լինելու գործընթացին, նշել, որ աշխատակիցներից յուրաքանչյուրի ուղիղ պարտականությունը բնակչի խնդիրը լուծելն է:
|
|
17.04.24
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շրջայց է կատարել Ախուրյան բնակավայրի գլխավոր ավտոճանապարհի փոսալցվող, վերանորոգվող հատվածում: Համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և հորդորել է պատասխանատուներին, որ բարեկարգման աշխատանքներն արվեն պատշաճ որակով և ավարտվեն սահմանված՝ տասնօրյա ժամկետում: Նշենք, որ համայնապետարանի միջոցներով վերանորոգվում են Գյումրու, Ախուրյանի, Կառնուտի խճուղիների, Հովհաննես Դավթյան փողոցի 4350 գծամետր երկարությամբ ավտոճանապարհահատվածները:
|
|
17.04.24
ԲԱՍԵՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԿԱՆԱՆՑ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Բասեն բնակավայրում հանդիպել է ազգաբնակչության հետ, լսել նրանց հուզող հարցերը, վստահեցրել, որ համայնքի տիրույթում գտնվող խնդիրները կլուծվեն արագ և սեղմ ժամկետում:Համայնքի ղեկավարը շրջել է Բասենի քայքայված, խիստ վթարային մշակույթի տանը, պատասխանատուների հետ քննարկել հարցին օպտիմալ լուծում գտնելու ուղիները:Այնուհետև Զավեն Մանուկյանը մասնակցել է Բասեն բնակավայրում Կանանց ռեսուրսային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:Կենտրոնն ուղղված է խթանելու այլընտրանքային կրթության հասանելիությունը Բասեն բնակավայրում: Այստեղ կանայք և երիտասարդները կկարողանան ստանալ գիտելիքներ տարաբնույթ ոլորտների վերաբերյալ։ Կենտրոնում կլինեն նաև հանրային լսումներ, խմբային քննարկումներ, ...
Մանրամասն |
|
16.04.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԱՌԱՓԻՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ղեկավարած աշխատանքային խմբի հետ Առափի բնակավայրում էին՝ ազգաբնակչության հետ հանդիպելու, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազաֆիկացման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:Առափիում պաշտոնատար անձանց դիմավորել են աղ ու հացով, պարային ներկայացումով, ինչին հաջորդել է առափեցիների անմիջական շփումը, խոսք ու զրույցը Շիրակի մարզպետի և աշխատանքային խմբի հետ:Առափիի ազգաբնակչությունը բազմաթիվ խնդիրներ է բարձրաձայնել, հույս հայտնել, որ վերջապես առաջ քաշված հարցերն օդում չեն մնա:Խնդիրներից առանձնացրել են.Դպրոցի վթարային վիճակըՄանկապարտեզի բացակայությունըՀին թաղամասով գյուղ մտնող կամրջի վթարային վիճակը:Աշխատանքային խումբը շրջել ...
Մանրամասն |
|
16.04.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԻՍԱԿ ՏԵՓԱՆՅԱՆԻՆ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդունել և դափնեպսակով է պարգևատրել Խորվաթիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած Ախուրյան համայնքի համալիր մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Միսակ Տեփանյանին, ով 92 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր: Մարզիկի անձնական մարզիչն է Արման Հովիկյանը: Համայնքի ղեկավարը շնորհավորել է հաղթանակի առթիվ, մաղթել ավելի բարձր պատվո հարթակներ:
|
|
15.04.24
ՇՐՋԱՅՑ ՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային այցով Հովիտ բնակավայրում էր: Համայնքի ղեկավարը բնակավայրի վարչական ղեկավարի ուղեկցությամբ շրջել է գյուղում, լսել ազգաբնակչության կարծիքը, թե 2025 թվականի համար կազմվելիք սուբվենցիոն ծրագրի շրջանակում ինչ աշխատանք կուզենային իրականացվեր իրենց գյուղում: Հովիտցիները նախապատվությունը տվել են գլխավոր ավտոճանապարհը գերեզմանատանը միացնող 400 գծամետր երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատմանը: Զավեն Մանուկյանը շրջել է վերոնշյալ տարածքում, ծանոթացել տարածքի աշխարհագրական դիրքին և հավանություն է տվել բնակիչների առաջարկին:
|
|
12.04.24
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ, հաստատված կարգի համաձայն, կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:Քաղաքացիները դիմել են տարատեսակ հարցերով, խնդիրներով, կոմունալ ծառայության, իրավաբանական խորհրդատվության ակնկալիքով, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստանալու խնդրանքով:Համայնքի ղեկավարի գլխավորած աշխատանքային խումբը քննարկել է ընդունելության եկած բնակիչների բարձրացրած հարցերը, դրանցից որոշները, որոնք համայնքապետարանի պատասխանատվության տիրույթում են, տեղում լուծում են ստացել, տրվել է մասնագիտական խորհրդատվություն:Որոշ հարցերի մանրամասն ուսումնասիրման, դրանց հնարավոր լուծման ուղիները գտնելու ...
Մանրամասն |
|
12.04.24
ԿԱՅԱՑԵԼ Է ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
խուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական՝ չորրորդ նիստը, որը մեկնարկեց Հայոց Հիմնի հնչյունների ներքո: Ավագանու 27 անդամներից ներկա էին 25-ը: Ավագանու հաստատմանը ներկայացված 25 որոշման նախագծերից հավանության արժանացան բոլորը: Ախուրյան համայնքի ավագանու հաջորդ՝ հինգերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը կկայանա սույն թվականի մայիսի 21-ին: Նիստի մանրամասներին հետևելու համար մուտք գործեք ուղիղ եթերի տեսագրության հղումով: https://www.youtube.com/watch?v=8gF9I38woBE
|
|
11.04.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀԱՅԿԱՎԱՆՈՒՄ
|
2025 թվականի Ախուրյան համայնքի սուբվենցիոն ծրագրերի փաթեթը կազմելու նպատակով շարունակվում են բնակավայրերում հանրային լսումներ իրականացվել:Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանը և աշխատակազմի պատասխանատուները հերթական լսում-քննարկումն անցկացրել են Հայկավան բնակավայրում:Հայկավանցիները ևս բազմթիվ խնդիրներ են մատնանշել գյուղում, բայց ամենաառաջնայինը համարել են համայնքային կենտրոն ունենալու հարցը: Ըստ բնակիչների, եթե համայնքային նոր կենտրոն ունենան, միանգամից մի քանի հարց կլուծվի գյուղում: Նորակառույց շենքում կտեղակայվի վարչական ղեկավարի նստավայրը, կգործեն մարզական և մշակութային խմբակներ, մեծահասակները կունենան զրուցարան-խաղասրահ և այլն:Համայնքի ղեկավարը հավանության ...
Մանրամասն |
|
11.04.24
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿՐԱՇԵՆ, ՄԵԾ ՍԱՐԻԱՐ, ՋԱՋՈՒՌԱՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հետևել է Կրաշեն, Մեծ Սարիար, Ջաջուռավան բնակավայրեր տանող ավտոճանապարհների հիմնանորոգման և ասֆալտապատման երկրորդ փուլի աշխատանքներին, որոնց մեկնարկը տրվել է օրեր առաջ:Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինության առաջին փուլի ընթացքում 2023 թվականին ասֆալտապատվել է 1200 գծամետր ճանապարհ, վերանորոգվել և ամրացվել է երկաթգծի կամուրջը:Առաջին փուլի արժեքը շուրջ 82 միլիոն դրամ է, որից Կառավարությունը ներդրել է 45, համայնքը՝ 55 տոկոսը:Արդեն մեկնարկած երկրորդ փուլի ընթացքում կհիմնանորոգվի 3720 գծամետր ճանապարհահատված, շուրջ 227 միլիոն դրամ արժողությամբ: Ներդրման համամասնությունը կրկին 45/55 տոկոս է:Համայնքի ղեկավարը հանդիպել է շինարարների և բնակավայրերի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |