Քաղաքացի Սամվել Հմայակի Խաչատրյանը (ծնված 17/06/1951 թվական), դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 42 հասցեի 08-006-0089-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11590 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Սեփականության իրավունքով Սամվել Հմայակի Խաչատրյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 42 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 85,5 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակը և շվաքարանը կառուցվել է 1989 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցը հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 20247CAEJ5 ծածկագրով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 42 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 85,5 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակը և շվաքարանը ճանաչել օրինական՝ առանց վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: