Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ կետի, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքրաշեն բնակավայրի բնակիչ Մարինե Մերուժանի Մանուկյանի 2024 թվականի նոյեմբերի 18-իդիմումը, որոշում եմ
1. Նկատի ունենալով, որ Մարինե Մերուժանի Մանուկյանը հանդիասնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Փոքրաշեն բնակավայրի բնակիչ, իր ընտանիքի վեց անձով բնակվում է ժամանակավոր կացարանում, որտեղ չկա բնակվելու համար տարրական կենցաղային պայմաններ, հաշվի առնելով նրա սոցիալապես անապահով լինելու հանգամանքը, ինչպես նաև դիմումը, բավարարել վերջինիս խնդրանքը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից նրան տրամադրել 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ՝ միանվագ դրամական օգնություն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանուն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի՝ Մարինե Մերուժանի Մանուկյանին պատշաճ ծանուցելու օրվա հաջորդող օրվանից: