Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 28 ՀԱՍՑԵԻ 08-089-0066-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Քերոբ Ռազմիկի Նադոյանը (ծնված 20/10/1981 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով   իր ընտանիքի անդամներին պատկանող Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի 2-րդ փողոց, 28 հասցեի 08-089-0066-0005 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,118 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:

Համասեփականության իրավունքով  Ռազմիկ Քերոբի,  Լարիսա  Ռազմիկի, Թելման, Գեղեցիկ, Քերոբ, Գեղամ և Անդրանիկ Ռազմիկի Նադոյաններին պատկանող Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի  Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի  2-րդ փողոց,  28 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող  59,49  քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով  մառանը,  աստիճանահարթակը և նկուղը կառուցվել են 1990 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024G5HAPV  ծածկագրով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ  կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի  Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի,  2-րդ փողոց,  28 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող  59,49  քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով  մառանը,  աստիճանահարթակը և նկուղը  ճանաչել օրինական առանց վճարների գանձման:

2.Նույն հողամասի վրա 1990  թվականին ինքնակամ կառուցված 37,91  քառակուսի մետր  ներքին մակերեսով անավարտ  մառանը  թողնել ինքնակամ, ինքնակամ կառույցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի  համասեփականատերերը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner