Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 78
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 78


Զեկ. ԼԻՊԱՐԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՅՈՒՄՐՈՒ ԽՃՈՒՂԻ 5_ՐԴ ՓՈՂՈՑԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման եվ վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասի դրույթներով՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ավագանին որոշում է՝

 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 5-րդ փողոցը անվանափոխել Աշոտ Շահբազյան փողոց՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված,Ախուրյան համայնքի բնակիչ Աշոտ Շահբազյանի անունով:

 2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար

 3. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ՀՀ կադաստրի կոմիտեին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ախուրյանի անձնագրային բաժանմունքին և Ախուրյանի համայնքապետարանի ՔԿԱԳ առանձնացված ստորաբաժանմանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԻՊԱՐԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner