Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգ»-ի 9-րդ կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 1 հասցեում գտնող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-065-0227-0026 կադաստրային ծածկագրով, 1 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 27032025-08-0017) հողամասի վրա արտադրական շենքեր, ջերմոց և օժանդակ շինություն կառուցելու նպատակով, հողամասի սեփականատիրոջը՝ Կարեն Համլետի Աբրահամյանին տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք: