Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 220- Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2022 թվականի N 220- Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 34 ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի N 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 6 նիստի արձանագրությունը և հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  թվով 34  ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին

որոշում է՝          

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 25 /քսանհինգ / սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին  տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ ընդամենը՝ 710000 /յոթ հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ, համաձայն N1 հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 3րդ խմբի,1-ին  դասի «Հարազատին կորցրած անձինք» բյուջեի ծրագրի  «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 6 /վեց/ սոցիալապես անապահով ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման  համար տրամադրել  դրամական օգնություն, ընդամենը՝ 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, համաձայն N 2 հավելվածի։
  3. Մերժել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 3 /երեք/ սոցիալապես անապահով ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N61-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի  դրույթներին չհամապատասխանելու պատճառով, համաձայն N 3 հավելվածի:

Կողմ -25

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՆԱՎՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.18 Կբ)
(15.12 Կբ)
(16.02 Կբ)
(1,018.98 Կբ) Որոշում թիվ 220-Ա
(22.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner