Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 426
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հունիսի 2023 թվականի N 426

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՑԻԿ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՅՈՒՂԱՊ ՌԱՖԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆ /ՕԳՆԱԿԱՆ/ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 631-Ն որոշման կանոնադրության 9-րդ կետի, 14-րդ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության մշտական գործող հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ  3 արձանագրության հերթական նիստի դրական եզրակացությունը և հաշվի առնելով Մելանյա Սարգսյանի դիմումը՝ իր քրոջ՝ Յուղապ Սարգսյանի նկատմամբ պատրոն /օգնական/ նշանակելու խնդրանքը որոշում եմ՝ 

 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ,   2-րդ խմբի անժամկետ հաշմանդամ, սահմանափակ գործունակ, կողմնակի անձի մշտական խնամքի կարիք ունեցող՝ Յուղապ Ռաֆիկի Սարգսյանի /ծնված՝ 1954 թվականի մայիսի 14-ի/ նկատմամբ քրոջը՝ Մելանյա Ռաֆիկի Սարգսյանին նշանակել պատրոն /օգնական/։

 2․Որոշման մեկ օրինակը տրամադրել Մելանյա Սարգսյանին։

 3․Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի վարչական ղեկավար՝ Հովհաննես Նահապետյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 69

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner