Մրցույթի տարածաշրջանային փուլին մասնակցության անվանական հայտերը՝ բժշկական համապատասխան թույլտվությամբ, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժին անհրաժեշտ է ներկայացնել մինչև մայիսի 20-ը: Հայտի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նաև ընտանիքի հոր և մոր անձնագրերի ու ամուսնության վկայականի պատճենները, ինչպես նաև երեխայի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը և լուսանկարով տեղեկանք ուսման վայրից: