«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն` 2021թ. օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի ակումբում, տեղի կունենան հանրային լսումներ Կառնուտի դացիտային տուֆերի հանքերևակումում “ՍԵՎ ՄԱՐՄԱՐ” ՍՊ ընկերության կողմից երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ /2-րդ լսումներ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am) և ք.Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: